Նախագծի  նպատակը

* Նախագծի արդյունքում նախադպրոցական տարիքի երեխաները հեշտությամբ կտիրապետեն դաշնամուրային նվագին,

* Նախագծի նպատակն է առաջարկել որոշակի մեթոդներ, որոնք կհեշտացնեն աշխատանքը,

* Նպատակն է նաև, որ առաջարկած մեթոդները գրավեն երեխայի ուշադորությունն ու միաժամանակ լինեն օգտակար:

* Առաջին մեթոդի էությունը կայանում է նրանում, որ միաժամանակ երեխան ծանոթանա թե‘ սոլի, թե‘  բասի բանալիների հետ: Միաժամանակյա ուսուցումը բերում է նրան, որ երեխան երկու բանալին էլ նույն մակարդակի է տիրապետում ու չի խուսափում նոտաներից:

* Երկրորդ մեթոդի խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես հեշտացնել նոտաների ընթերցումը:  Առաջարկվում է գունավորել նոտաները մուլտհերոսների կերպարներով , սկզբնական շրջանում ընտրել առավել սիրելի մուլտֆիլմերի մեղեդիներ:  Կարելի է ընտրել այնպիսի մուլֆիլմեր, որտեղ գերակշռում է դասական երաժշտությունը :

* Երրորդ մեթոդի նպատակն է  խաղերի միջոցով բացատրել երեխային տարբեր երաժշտական խնդիրներ: Օրինակ ռիթմը կարելի է բացատրել մեծ ու փոքր փայտիկների,  երգի ու  ծափերի միջացով և այլն:

* Նախագիծը կօգնի կարճ ժամանակում  երեխաների մոտ սեր արթնացնել դեպի երգն ու երաժշտությունը, նպաստել նրանց հոգևոր ու մշակութային դաստիարակությանը: Նախագծի գերխնդիրը դյուրին ձևով երեխաների սերն ու հետաքրքրությունը գրավելն է, ինչը կնպաստի հետագա աշխատանքային պրոցեսին: