Դիջիպատում

2013-2014թ. Մեծագույն ձեռքբերումներից կարելի է համարել մուտքս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Կրթահամալիրն ինձ համար դարձավ կարծես երկրորդ տուն, այն ասես մի մեծ օջախ լինի, որում յուրաքանչյուրն ունի իր հոգուց ներդրած մի կարևորագույն մասնիկ:

Ծանոթության առաջին իսկ պահից տպավորեց ու ոգևորեց ծրագրի անմիջական ղեկավարի՝ Տաթև Բլեյանի անմիջականությունը, կոլեգաներին դեպի գործ ներգրավվելու ոգևորությունը: Նրա շնորհիվ ես ևս հեշտորեն մուտք գործեցի կրթահամալիրի կյանք, դառնալով սեբաստացի: Այս կարճ ժամանակում այնքան թանկ է դարձել ինձ համար կրթահամալիրը, որ ցանկացած շրջապատում անդադար պատմում  եմ կրթահամալիրում կատարված աշխատանքի մասին և նույնիսկ ընկերներս ինձ կատակելով անվանում են «Մխիթար Սեբաստացու» վկա:

Շատ հետաքրքիր  ու ոգևորիչ է երեխաների հետ աշխատանքը, ուրախանում եմ նրանց յորաքանչյուր ձեռքբերումով, որում ինքս ունեմ ինչ-որ մասնիկ, առավել ուրախ եմ որ իմ ներդրումը ունեցա նրանում, որ երեխաներն ավելի շատ սկսեցին սիրել երաժշտական աշխարհը: Յուրաքանչուր երեխա լինելով յուրովի իր աշխարհայեցությամբ ինձ օգնում է նոր մոտեցմամբ աշխատել և ուսման ընթացքը դարձնել ավելի անմիջական, ջերմ ու առավել ուսուցողական, ինչը նպաստեց վերջերս տեղի ունեցած համերգի կայացմանը, որն էլ ավելի ոգևորեց երեխաներին:

2014թ-ին նախատեսում եմ ուսումնական տարին դարձնել առավել հագեցած,  առաջարկել նոր նախագծեր, կազմակերպել նոր համերգային շրջան, դասավանդման պրոցեսում ավելացնել ավելի հետաքրքիր մեթոդներ և այլն:

Յուրաքանչյուր օր արթնանալիս ուրախությամբ գիտակցում եմ, որ նորից գնալու եմ իմ սիրելի աշխատանքին, իմ երկրորդ տուն, տեսնելու արդեն հարազատ դեմքեր…դա է իմ ձեռքբերումը:1549457_496074327175588_2048423141_n

Leave a comment